Սիրելի Ձմեռ պապ, քեզ գրում է Գաբրիելը։ Ես 15 տարեկան եմ։ Երևի քեզ մի քիչ կզարմացնի իմ նամակը, որովհետև քեզ և առհասարակ հրաշքներին հավատում են ավելի փոքրերը։ Ես արդեն մի տարի է, որ դադարել եմ հրաշքներին հավատալ։ Պատճառը հայրիկիս կորուստն է։ Ուղիղ մեկ տարի առաջ ամանորի նախաշեմին կորցրի իմ ամենասիրելի և ամենահավատարիմ մարդուն։ Ձմեռ պապիկ, այս տարի քեզնից էլեկտրական ինքնագլոր եմ խնդրում։