Սիրելի Ձմեռ պապ, նամակս գրում եմ իմ և քույրիկիս՝ Նոնայի անունից, քանի որ նա դեռ գրել չգիտի։ Մենք չունենք մայրիկ, ունենք հոգատար հայրիկ և տատիկ։ Երբեմն մենակ ենք զգում մեզ, բայց հավատում ենք, որ աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր կարող են սեր ու ջերմություն տալ։ Եթե հնարավոր է, ես ու Նոնան կցանկանայինք ունենալ միանման սպորտային հագուստ, սպորտային կոշիկներ և սահնակ։
(Նոնա 5 տ․, Նարե 8տ․)