Աննա -Մարիա Սայան

Աննա -Մարիա Սայան

December 10, 2005 00:00

Վանաշենի միջնակարգ դպրոց   9

գ. Վանաշեն, Ռ.Խաչիկյան 18

December 25, 2020 09:57

168
Սիրելի Ձմեռ պապ, ինչը կարող է կյանքում ամենաթանկն ու կարևորը լինել, քան կյանքը, ապրելը: Ապրել՝ նայելով մահվան աչքերին, կրակոցներ լսելով: Կրակոցներ, հրթիռների ձայներ, որոնք դարձել են թե օրորացային, թե առավոտյան թռչունների դայլայլ : Ինչը կարող է քեզ երջանկություն բերել, քան այն, որ քնես ու արթնանաս քո տաքուկ անկողնում, քո մանկությունը անցկացրած տան մեջ, արթնանաս մորդ պատրաստած համեղ նախաճաշի բույրից: Մտածել այս ամենի մասին ու հասկանալ, որ ամեն ինչ մնացել է հեռվում, ու վերադարձ չկա: Ժենգյալով հացի անմահական ու անուշ համը պահած բերանումս՝ լքեցի հայրենի տունս... Ես իմ տունն եմ ուզում, Ձմեռ պապ, իմ Արցախն եմ ուզում, որտեղ անցել են իմ գարուններն ու աշունները, ամանորները, մեր բակն եմ ուզում, մանկության ընկերներիս եմ ուզում, ես խաղաղություն եմ ուզում: Թող լռեն պատերազմները բոլոր: Սիրելի Ձմեռ պապ, ասա , որ մեր գլխով անցածն ընդամենը երազ էր, արթնացրու ինձ իմ տանը, իմ անկողնում...
Երեխան նկար չի բեռնել: