Բարի Ձմեռ պապ,
Այս տարի քանի որ ավարտում եմ հիմնական դպրոցը, հայրս ինձ խոստացավ, որ Ամանորին Ձմեռ պապը արժեքավոր նվեր է բերելու՝ նոթբուք: Ուրախությանս չափ ու սահման չկար, սակայն պատերազմը ինձ զրկեց հայրական այն մեծ սիրուց, որ անկարող եմ բառերով նկարագրել: Սիրելի Ձմեռ պապ, անկատար մնաց նաև հորս նախատեսած նվերը:
Ես մեծ եմ ու գիտակցում եմ, որ կյանքում ամենածանրը դա մարդկային կորուստն է: Ինձ համար ամենալավ նվերը այն կլինի, որ հայրս մտնի տուն և գրկի իր աչափահաս երեք զավակներին: Գիտեք, իմ իրավիճակում նվերը ոչ մի դեր չի կատարում, որովհետև այն ցավը, որ ես եմ զգում, ոչ ոք չի հասկանա: Մեր ընտանիքում դեռ պատերազմ է, մենք չենք զգում խաղաղության բերկրանքը:
Հաճախ ինքս ինձ ասում եմ.
-Հայրս հեռացավ, որ մենք ապրենք, ապրենք խաղաղ, գնահատենք կյանքի իմաստը:
Բարի Ձմեռ պապ, քո հրաշագործ ուժով աշխարհի բոլոր ծայրերում խաղաղություն և երջանկություն սփռիր:
Սիրով՝ Սիլվի Բաշոյան
Երեխան նկար չի բեռնել: