Sent_Letters_2009-2010
 
Հրապարակումը դասավորել: ավելացման ժամանակի | հեղինակության | կարդացվածության | մեկնաբանությունների | այբուբենի

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 573
  • Հեղինակ: Admin
  • Ամսաթիվ: 5-04-2011, 23:35
5-04-2011, 23:35

ՆԱՄԱԿՆԵՐ 2009-2010

Կատեգորիա: Sent_Letters_2009-2010

1. Մերի Մարգարյան, Ք.Եղեգնաձոր
Բարև ձմեռ պապիկ ջան, իմ անունը Մերիա, ես 5 տարեկան եմ: Մի քիչ խելոք, մի քիչ կապրիզնի եմ, չէ որ ես դեռ երեխա եմ. Ձմեռ Պապիկ ջան ես գիտեմ ու հավատում եմ, որ դու կաս ու կատարում ես երեխաների երազանքները: Ձմեռ Պապիկ ջան, ես շատ բան չեմ ուզում, միայն գեղեցիկ մի տիկնիկ,շատ եմ ուզում որ դու դա դնես մեր տոնածառի տակ: Քեզ շատ սիրող ու սպասող Մերի:

2. Արինա Հարությունյան
Սիրելի Ձմեռ պապիկ մենք քեզ շատ կարոտել ենք և ուզում ենք, որ դու անպայման մեզ այցելես: Ձմեռ պապիկ ջան, չնայած շատ տխուր ենք, որ ձյուն չի գալիս, բայց ուզում եմ գաս ու ինձ մի նապաստակ նվիրես: Նապաստակ ես շատ եմ սիրում և ուզում եմ ինձ հետ ապրի:

3. Սերժ Մնացականյան
Ես Սերժ Մնացականյանն եմ: Երկու տարեկան եմ և Ձմեռ պապիկից ուզում եմ մեց ավտոմեքենա: Ցտեսություն, շատ շնորհակալ եմ:

4. Անահիտ Հակոբյան, Ք.Եղեգնաձոր, Մուրացանի 12
Բարև իմ շատ սիրելի Ձմեռ պապիկ: Քեզ գրում է Վայոց Ձորի մարզի Եղեգանձոր քաղաքից: Ես Հակոբյան Անահիտն եմ` 3 տարեկան եմ: Ուզում եմ, որ այս տարի ինձ բերես մեծ լեգոներ ես շատ են սիրուն նրանցով խաղալ: Անհամբեր սպասում են քո գալուն իմ շատ սիրելի Ձմեռ պապիկ:

5. Գարիկ Մարկոսյան, Սևակի 5 բն.18
Բարև Ձմեռ պապիկ ես Գարիկ Մարկոսյանն եմ, ես սովորում եմ թիվ 1 դպրոցի 1ին դասարանում: Ես դեռ տառերը ամբողջությամբ չեմ անցել, դրա համար ես խնդրեցի իմ մեծ եղբորս` Էրիկին գրել իմ փոխարեն: Ես գիտեմ, որ դուք բոլորի երազանքները կատարում եք: Ես շատ կուզեի, որ մեզ համար մեր իսկական տան բանալիներ բերեիք: Ես շատ եմ ուզում, որ մենք ել վարձով չապրենք, որ մենք ել մյուս երեխաների պես մեր տունը ունենանք: Բայց եթե չկարողանաս ոչինչ ես չեմ նեղանա, կբերես ինձ խաղալիք, որ կուզես: Քեզ շատ սիրող ու սպասող քո թոռնիկ; Գարիկ: