press_about_us
 
Հրապարակումը դասավորել: ավելացման ժամանակի | հեղինակության | կարդացվածության | մեկնաբանությունների | այբուբենի

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 429
  • Հեղինակ: Makar
  • Ամսաթիվ: 24-01-2011, 18:42
24-01-2011, 18:42

ԲԻԶՆԵՍ 24

Կատեգորիա: press_about_us

Orange-ի աջակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է «Բարի Ձմեռ Պապ» ծրագիրը, որի նպատակն է ամանորյա հրաշքն իրականության վերածել երեխաների համար: Դեկտեմբերի 23-ից 27-ը Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքներում տեղադրված հատուկ փոստարկղերում այս քաղաքների և շրջակա գյուղերի երեխաները թողել են իրենց նամակները`ուղղված Ձմեռ Պապին: Ջերմուկ քաղաքում պատրաստված Ձմեռ պապի ճամբարում դեկտեմբերի 29-ից մեկնարկում են միջոցառումներ, որոնց ընթացքում կբաժանվեն նվերներ Վայոց Ձորի մարզի շուրջ 3700 երեխաների: Ձմեռ պապն անձամբ այցելելու է նաև Սյունիքի մարզի շուրջ 550 հաշմանդամ երեխաներին:

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 380
  • Հեղինակ: Makar
  • Ամսաթիվ: 24-01-2011, 01:35
24-01-2011, 01:35

ՀԵՏՔ 22.12.2008

Կատեգորիա: press_about_us

Զինծառայողները` Ձմեռ պապիկներ


Կապանում տեղակայված զորամասի 3 զինծառայողներ, հրամանատարության թույլտվությամբ, են հանդես են եկել «Բարի Ձմեռ պապ» հասարակական նախաձեռնությամբ: Ի սկզբանե ենթադրվում էր Ձմեռ Պապի ու Ձյունանուշի այցելություններ սոցիալապես անապահով ու ծնողազուրկ երեխաներին: Բայց միտքը, ըստ տղաների, խանդավառությամբ ընդունվեց բոլորի կողմից, ու նրանք որոշեցին ընդլայնել շրջանակներն ու առաջինը «Բարի Ձմեռ պապ» նախաձեռնությւոնը կիրառել Սիսիանում: Դեկտեմբերի 25-ից 60 Ձմեռ պապ ու Ձյունանուշ այցելելու են սիսիանցի փոքրիկներին: ՉԷ որ հեռավոր ու ցուրտ Լապլանդիայից եկող Ձմեռ պապիկները կհարմարվեն Սիսիանի կլիմային: Քանի որ Լապլանդիայում ապրող ձմեռ պապիկներն էլ ունեն համակարգիչներ, նախաձեռնողները ինտերնետային կայք են բացել եւ նամակներ են ուղարկում հասցեատերերին: Յուրաքանչյուր նամակ հասնում է Ձմեռ Պապիկներին ու Ձյունանուշներին:

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 365
  • Հեղինակ: Admin
  • Ամսաթիվ: 24-01-2011, 00:14
24-01-2011, 00:14

ԱՌԱՎՈՏ 19.12.2009

Կատեգորիա: press_about_us

«Բարի Ձմեռ պապը»՝ Վայոց ձորում

«Այսօր չկոտրե՛նք երեխաների սիրտը եւ անկատար չթողնե՛նք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար»: Այս կարգախոսով «Համաչափ զարգացում» հասարակական կազմակերպությունն արդեն երկու տարի իրականացնում է «Բարի Ձմեռ պապ» ամանորի ծրագիրը: Անցած տարի այս ծրագիրը իրականացվեց Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, իսկ այս տարի «Բարի Ձմեռ պապը» կայցելի Վայոց ձորի Վայք քաղաք, նրա 17 գյուղական համայքներ եւ մասամբ՝ Երեւան:

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 501
  • Հեղինակ: Makar
  • Ամսաթիվ: 23-01-2011, 23:59
23-01-2011, 23:59

ԱՐՄԵԴԻԱ 01.01.2011

Կատեգորիա: press_about_us

Ամանոր 2011

ՁԻՆ ԼԾԱԾ ԻՐ ԿԱՌՔՈՎ ՆՎԵՐՆԵՐ Է ԲԱԺԱՆՈՒՄ ԲԱՐԻ ՁՄԵՌ ՊԱՊԸ



"Բարեւ, սիրելի՛ Ձմեռ պապիկ: Երկար սպիտակ մորուքով, կարմիր հագուստով, գեղեցիկ ու բարի Ձմեռ պապիկ: Ձմե՛ռ պապիկ ջան, ես քեզանից խնդրում եմ, որ ինձ նվեր բերես Թումանյանի, Ղազարոս Աղայանի հեքիաթները, Հովհաննես Շիրազի բանաստեղծությունները: Ես քեզանից կխնդրեի նաեւ գեղեցիկ հագուստ: Ես շատ կուրախանամ, որ դու իմ ցանկացած նվերները բերես: Ես հավատում եմ, որ դու կաս...
Արդեն 3 տարի շարունակ իրականացվում է "Բարի Ձմեռ Պապ" հասարակական նախաձեռնությունը: Այս տարի "Բարի Ձմեռ Պապ" ծրագրի շրջանակներում ամանորյա միջոցառումներ, ձմեռ պապերի այցելություններ եւ նվիրատվություն է կազմակերպվել Հայաստանի սահմանամերձ շրջանների, ինչպես նաեւ հաշմանդամ եւ կարիքավոր երեխաների համար:

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 389
  • Հեղինակ: Admin
  • Ամսաթիվ: 23-01-2011, 23:51
23-01-2011, 23:51

ԱՐՄԵԴԻԱ 12.01.2010

Կատեգորիա: press_about_us

"ԲԱՐԻ՛ ՁՄԵՌ ՊԱՊ, ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԿԱՍ"

"Բարեւ, սիրելի՛ Ձմեռ պապիկ: Երկար սպիտակ մորուքով, կարմիր հագուստով, գեղեցիկ ու բարի Ձմեռ պապիկ: Ձմե՛ռ պապիկ ջան, ես քեզանից խնդրում եմ, որ ինձ նվեր բերես Թումանյանի, Ղազարոս Աղայանի հեքիաթները, Հովհաննես Շիրազի բանաստեղծությունները: Ես քեզանից կխնդրեի նաեւ գեղեցիկ հագուստ: Ես շատ կուրախանամ, որ դու իմ ցանկացած նվերները բերես: Ես հավատում եմ, որ դու կաս: Դու ապրում ես հեռու-հեռու: Գիտեմ, որ դժվար է անցնել երկար ճանապարհ եւ բոլոր երեխաներին այդքան նվերներ տանել: Դրա համար ես խնդրում եմ իմ նվերը բերել կեսօրին` ժամը 15.00-ին, երբ մենք բակում խաղում ենք: Ես ուզում եմ, որ իմ նվերը տաս երեխաների ներկայությամբ: Ձմեռ պապիկ ես քեզ շատ եմ սիրում: Համբուրում եմ եւ սպասում քեզ":