
Սիրելի փոքրիկներ, անուշ բալիկներ,
Բարի Ձմեռ Պապի և նրա օգնականների կողմից շնորհավորում եմ ձեր նոր տարին` 2012 թվականը դիմավորելու կապակցությամբ: Այս նոր տարում ձեզ մաղթում եմ անթերի առողջություն, ընտանեկան ջերմություն, մանկական հեքիաթային երջանկություն: Ցանկանում եմ, որ շատ խելոք լինեք մանկապարտեզում և լավ սովորեք դպրոցում, լսեք ձեր ծնողներին և ուսուցիչներին, լինեք բարի ու համերաշխ, կարդաք շատ գրքեր: Եթե անեք այդ ամենը, Բարի Ձմեռ Պապը կայցելի ձեզ, որտեղ էլ որ լինեք, հեռու թե մոտիկ, քաղաքում թե հեռավոր գյուղում: Բարի Ձմեռ Պապը տեսնում է ձեզ ու լսում ձեր ձայնը: Հավատացեք, որ ձեր բարի ցանկությունները անպայման կկատարվեն մի օր, երբ դուք չեք էլ սպասի դրան, երբ կլինեք քնած կամ դաս սովորելուց և չեք էլ նկատի, թե ինչպես եկավ Բարի Ձմեռ Պապն ու կատարեց ձեր երազանքը: Իսկ գիտեք ինչու….որովհետև Բարի Ձմեռ Պապը ձեզ շատ է սիրում:
Ջերմագին ողջույններով Բարի Ձմեռ Պապի օգնական
Մակար Եղիազարյան









