news
 
Հրապարակումը դասավորել: ավելացման ժամանակի | հեղինակության | կարդացվածության | մեկնաբանությունների | այբուբենի

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 45
  • Հեղինակ: Makar
  • Ամսաթիվ: 31-12-2011, 21:47
31-12-2011, 21:47

Նոր տարին արդեն Երկրում է

Կատեգորիա: news

Նոր տարին արդեն Երկրում է
Նոր` 2012 թվականն արդեն եկել է Երկիր:

Առաջինն այն դիմավորել են Կիրիբատի պետության Ծննդյան կղզում, որ գտնվում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում, Երեւանի ժամանակով ժամը 14-ին: 15 րոպե անց Նոր տարին եկել է Նոր Զելանդիայի Չաթեմ կղզի: Ուղիղ ժամը 3-ին 2012 թվականը սկսեցին տոնել Նոր Զելանդիայի հիմնական կղզիները, Ֆիջին, Տոնգան եւ Ֆենիքսը:

Նոր տարին եկել է նաեւ Մարշալյան կղզիներ, Նաուրու, Տուվալու կղզիները եւ Կիրիբատիի արեւմտյան կղզիները:

Հայաստանում Ամանորը կսկսեն տոնել հրապարակումից ուղիղ յոթ ժամ անց:


Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 134
  • Հեղինակ: Makar
  • Ամսաթիվ: 31-12-2011, 21:14
31-12-2011, 21:14

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

Կատեգորիա: news

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Սիրելի փոքրիկներ, անուշ բալիկներ,


Բարի Ձմեռ Պապի և նրա օգնականների կողմից շնորհավորում եմ ձեր նոր տարին` 2012 թվականը դիմավորելու կապակցությամբ: Այս նոր տարում ձեզ մաղթում եմ անթերի առողջություն, ընտանեկան ջերմություն, մանկական հեքիաթային երջանկություն: Ցանկանում եմ, որ շատ խելոք լինեք մանկապարտեզում և լավ սովորեք դպրոցում, լսեք ձեր ծնողներին և ուսուցիչներին, լինեք բարի ու համերաշխ, կարդաք շատ գրքեր: Եթե անեք այդ ամենը, Բարի Ձմեռ Պապը կայցելի ձեզ, որտեղ էլ որ լինեք, հեռու թե մոտիկ, քաղաքում թե հեռավոր գյուղում: Բարի Ձմեռ Պապը տեսնում է ձեզ ու լսում ձեր ձայնը: Հավատացեք, որ ձեր բարի ցանկությունները անպայման կկատարվեն մի օր, երբ դուք չեք էլ սպասի դրան, երբ կլինեք քնած կամ դաս սովորելուց և չեք էլ նկատի, թե ինչպես եկավ Բարի Ձմեռ Պապն ու կատարեց ձեր երազանքը: Իսկ գիտեք ինչու….որովհետև Բարի Ձմեռ Պապը ձեզ շատ է սիրում:


Ջերմագին ողջույններով Բարի Ձմեռ Պապի օգնական
Մակար Եղիազարյան

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 33
  • Հեղինակ: Admin
  • Ամսաթիվ: 30-12-2011, 15:54
30-12-2011, 15:54

Ծիսական պարը Հոնկոնգի փողոցներում կիրականացնեն միանգամից 88 վիշապ

Կատեգորիա: news

Նոր Տարվա առաջին օրը տեղի կունենա վիշապների աննախադեպ փառատոն: 88 վիշապ միասին կհավաքվեն եւ կիրականացնեն ծիսական ավանդական պարը: Նախատեսվում է պարը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում:

Վիշապների հետ միասին բեմահարթակ դուրս կգան 50 առյուծներ: Պարող վիշապների թիվը պատահական չի ընտրված: Ութը չինացիների մոտ համարվում է երջանիկ թիվ, որը խորհրդանշում է հարստություն եւ բարգավաճում:

Վիշապն առանձնահատուկ կենդանի է չինական մշակույթի մեջ: Նա մարմնավորում է բնության հզորությունն ու ուժը, ինչպես նաեւ իմաստություն եւ կայսերական իշխանություն: Վիշապների կախարդական պարը դրսեւորում է չինացիների խոնարհումը այդ սրբազան արարածի առաջ, ինչպես նաեւ խնդրանքը` քամիները կանխելու եւ հարուստ բերքի համար անձրեւներ ուղարկելու վերաբերյալ


Հղումը NEWS.am

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 42
  • Հեղինակ: Admin
  • Ամսաթիվ: 29-12-2011, 23:58
29-12-2011, 23:58

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ամանորյա շնորհավորանք է հղել

Կատեգորիա: news

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ամանորյա շնորհավորանք է հղել

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ամանորյա շնորհավորանք է հղել, որտեղ շնորհակալություն է հայտնում ժողովրդին` ոստիկանությանը հավատալու եւ նրանից ակնկալիք ունենալու համար:

Շնորհավորանքում ասվում է.

«Մոտենում է 2012 թվականը: Հնի ու նորի սահմանագծին ենք եւ նորացած ու նորոգված պիտի մտնենք Նոր տարի: Ասված է` նոր գինին նոր տիկերի մեջ պահեք, հին գինին` հին տիկերի...

Ուրախալի է, որ այդ նորի առաջին ծիլերն արդեն երեւում են թե՛ ոստիկանության աշխատանքի կազմակերպման, թե՛, որ ամենակարեւորն է, ոստիկանների հոգեկեցվածքի ու իրենց առաքելության հանդեպ վերաբերմունքի մեջ: Առավել ուրախալի է, որ հասարակությունը գնահատում է բարենորոգման այս ընթացքն ու համարժեք արձագանքում ամեն նորին ու լավին, որ այսօր նախաձեռնում է ոստիկանությունը:

Շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, որ սկսել է հավատալ եւ ակնկալիք ունի ոստիկանությունից: Վստահեցնում եմ, որ հուսախաբ չենք անի աստիճանաբար հասունացող ձեր հավատը:

Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության անձնակազմի այն նվիրյալներին, ովքեր կարճ ժամանակահատվածում ընկալեցին նոր մոտեցումներն ու կարողացան բեկում մտցնել ինչպես իրենց հոգիներում, այնպես էլ` գործի մեջ:

Սա դեռ սկիզբն է: Գալիք տարում շատ ավելին ենք անելու` ամրապնդելով ու խորացնելով նորոգման այս ընթացքը:

Մենք հապաղելու ժամանակ չունենք: Ուրեմն համախմբենք մեր ուժերը, կարճ ժամանակում ունենանք նոր ոստիկանություն, որովհետեւ ինչպիսին ոստիկանությունն է, այնպիսին էլ կլինի մեր երկրի ու զավակների ապագան:

Հավատա՛նք, արժանի՛ լինենք մեր մարդասեր առաքելությանը, մե՛ր մեջ կառուցենք Խղճի ու Օրենքի Տաճարը, եւ ամեն բան Արդարությամբ կլինի:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Շնորհավոր Տիրոջ Սուրբ Ծննդյամբ պայծառացող Ամանոր:

Աստված ձեզ պահապան:

Հղումը NEWS.am

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 57
  • Հեղինակ: Admin
  • Ամսաթիվ: 29-12-2011, 16:36
29-12-2011, 16:36

Հայերը ունեցել են 3 Նոր տարի

Կատեգորիա: news

Ըստ պատմական աղբյուրներից մեզ հասած տվյալների հայերը ունեցել են 3 Նոր տարի, որոնք կոչվել են Ամանոր, Նավասարդ և Կաղանդ:
Հին ժամանակներում մեր նախնիները Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին: Այդ ժամանակ էր, որ բնությունը հարություն էր առնում: Այդ օրն էլ հայ մարդը համարել է Նոր տարվա սկիզբ կամ նոր տարեգլուխ և նշել է մեծ տոնախմբությամբ, փառաբանել բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը, աղերսել աստվածներին, որ տարին բերքառատ դարձնեն:
Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը): Ըստ ավանդության, Հայկ Աղեղնավորը այդ օրը սպանել է բռնակալ Բելին, ազատություն պարգևել իր տոհմին ու իր բոլոր հետնորդներին: Ենթադրում են, որ դա տեղի է ունեցել 2492 թվականի օգոստոսի 11-ին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ Նավա-նոր, սարդ-տարի: Նավասարդի ամենամեծ հանդիսությունը տեղի է ունեցել Արածանի գետի ափին, Նպատ լեռան փեշերին: Այդ տոնախմբություններին ներկա էին լինում թագավորն ու թագուհին: Նոր տարվա ուտելիքները ինչ-որ չափով միասնական են եղել, որով բնորոշվել է հայկական բոլոր գավառների Նոր տարվա սեղանների ազգային բնույթը: Այդ սննդատեսակների մեջ առաջինը եղել է հայկական կլորահատիկ ցորենը, որն աճել է միայն Հայաստանում: Նոր տարվա սեղանին մեր նախնիները դրել են հենց այդ ցորենից պատրաստված հաց, որպեսզի հայոց աստվածները բարեբեր դարձնեն տարին:
Հին հայկական առածն ասում է. ՙՆոր տարուն հաց չես փոխառնում՚, դա նշանակում է, որ Նոր տարվա սեղանին քո աճեցրած ցորենից թխած հացը պիտի դնես: Հայկական մի ուրիշ առած էլ ասում է. ՙԱռանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի կուշանա՚: Նգածաղիկը ամենահռչակված հայկական համեմունքն է: Այդ ծաղիկն աճում է Մասիսի լանջերին, այն քաղում, չորացնում և տարածում էին ողջ Հայաստանով մեկ: Նգածաղիկը բոլոր հայերին կապում էր բիբլիական լեռան հետ, ողջ ժողովուրդն իրեն կապված էր զգում Մասիսին, այսինքն հայրենիքի սրտին:
18-րդ դարում Սիմոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ: Հունվարի մեկի ուտելիքների մեջ մտնում են ՙն՚ տառով սկսվող մի քանի սննդամթերք նգածաղիկ, նուռ, նաշիհ ալյուրից թխած հաց, նուշ և այլն: Ուտելիքները ընտրել են ՙն՚ սկզբնատառով, որպեսզի հարմարեցնեն տարվա անվանը Նոր տարի, Նավասարդ:

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 43
  • Հեղինակ: Admin
  • Ամսաթիվ: 28-12-2011, 23:34
28-12-2011, 23:34

Ի՞նչ չի կարելի նվիրել Նոր տարուն

Կատեգորիա: news

Տոնածառի խաղալիքներ, դիմակահանդեսի հագուստներ, փայլեր, վիշապի պատկերով հուշանվերներ. ահա Նոր տարվա նվերների հիմնական հավաքածուն: Բայց դրանք ընտրելիս հարկավոր է զգույշ լինել:

Խանութներն ու տոնավաճառները լեփ-լեցուն են ամանորյա հիմնականում չինական զարդարանքներով: Նրանցից շատերը էժան եւ վտանգավոր են: Ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել, եթե ամեն հինգերորդ խաղալիքը կամ ամանորյա կոստյումը կարող է վնասել ձեր առողջությանը:

Պլաստիկ խաղալիքների հավաքածուները կարող են զարդարված լինել կտորե ժապավեններով եւ ուլունքներով, որոնք ամրացվում են թունավոր սոսնձով, իսկ պոկված ուլունքը հեշտությամբ կարող է հայտնվել երեխայի քթի կամ ականջի մեջ:

Եթե տոնածառի խաղալիքի վրայի ներկը թափվում է, այն գնել պետք չէ, խորհուրդ են տալիս մասնագետները, քանի որ անորակ ներկը կարող է անգամ սնդիկ արտադրել:

Էկոլոգիապես ամենամաքուր խաղալիքները ապակյա խաղալիքներն են: Բայց հավաքածուն գնելիս ամեն դեպքում հարկավոր է նայել արտադրողի անունը:

Չինական արտադրության լույսերը կարող են այրվել վայրկյանների ընթացքում: Դրանք կարող են հեշտությամբ բռկվել` տոնածառի հետ միասին, զգուշացնում է «Միռ նովոստեյ»-ը:

Հղումը NEWS.am

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 33
  • Հեղինակ: Admin
  • Ամսաթիվ: 28-12-2011, 23:17
28-12-2011, 23:17

Լեդի Գագան 2011թ. հանրահայտ մարդկանցից ամենաառատաձեռն բարեգործն է ճանաչվել

Կատեգորիա: news


Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է բարեգործությամբ զբաղվող հայտնի մարդկանց ցուցակը: Ցուցակը կազմում է DoSomething (Արա ինչ-որ բան) ոչ առեւտրային կազմակերպությունը:

Լեդի Գագան վերջերս հայտարարել է սեփական բարեգործական «Այսպես եմ ծնվել» անունով հիմնադրամ ստեղծելու մասին, որը օգնություն կցուցաբերի շրջապատի ագրեսիային ենթարկվող դեռահասներին:

Վարկանշային ցուցակի երկրորդ տեղում 17-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերն է: Պատանի աստղը մասնակցում է մի քանի բարեգործական ծրագրերի. օրինակ, համագործակցում է «Հույսի մատիտներ» կազմակերպության հետ, որը միջոցներ է հավաքում ամբողջ աշխարհում նոր դպրոցներ հիմնելու համար:

Երրորդ տեղում դերասան Ջորջ Քլունին է, ով ակտիվ մասնակցում է Սուդանում մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարին:

Հաջորդում են դերասանական ամուսնական զույգ Ուիլ եւ Ջադ Սմիթները. նրանք սեփական հիմնադրամով ֆինանսավորում են ԱՄՆ կրթական ծրագրերը: Իմանալով, որ Ֆիլադելֆիայում գողացել են դպրոցի համակարգիչները, հիմնադրամը 24 ժամվա ընթացքում 20-ից ավելի Apple համակարգիչներ է գնել դպրոցի համար:

Առաջին հնգյակը եզրափակում է Լեոնարդո դի Կապրիոն: Նա մասնակցում է տարբեր բնապահպանական ծրագրերի եւ Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի դեսպանն է:

Ցուցակում ընդգրկված են նաեւ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, որոնք 300 հազար դոլարից ավելի նվիրաբերել են Սոմալիի օգնության հիմնադրամին, ինչպես նաեւ Մեթ Դեյմոնը, Շակիրան, Էշթոն Քաթչերը, Դեմի Մուրը եւ այլ նշանավոր դեմքեր, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Հղումը NEWS.am

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 31
  • Հեղինակ: Makar
  • Ամսաթիվ: 28-12-2011, 18:32
28-12-2011, 18:32

Ինչպիսի՞ն էր Նոր տարին շա՜տ տարիներ առաջ

Կատեգորիա: news

Հին Հայաստանի որոշ շրջաններում Նոր տարվա երեկոյան այրում էին մեծ գերան, որի մի ծայրը դրվում էր կրակի մեջ, եւ այրվելու ընթացքում այն աստիճանաբար ներս էին հրում:
Գերանը պիտի վառվեր մինչեւ Սուրբ Ծնունդ: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Ամեն մի հյուր պարտավոր էր մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը պարտադիր որեւէ լույս վառ էին թողնում: Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում` չարքերից պաշտպանվելու համար:

Այդ նույն նպատակով դռան վրա ալյուրով խաչ էին անում: Գերանը, որը վառում էին Նոր տարվա նախորդ իրիկունը, կոչվում էր Տարեմտի քյոթուկ, որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում, որպեսզի ապահովեին բերքի առատությունը եւ կանխեին կորուստը: Օջախը վառ պահելը շատ կարեւոր է եղել հայերի համար, որովհետեւ հավատում էին, որ օջախի մեջ են ապրում տան նախնիների հոգիները:

Կաղանդի գիշերը շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Այդ օրը խուսափում էին որեւէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ, առհասարակ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռն առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի նա շատ տարիներ իր տնից անպակաս լիներ: Վաղ առավոտյան բերած ջուրը ցողում էին տան անկյուններում` տան առատությունն ապահովելու համար: Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես մեծերը` փոքրերին: Տան դուռը երբեք չէր փակվում:

Կաղանդի կեսգիշերը գնում էին ջուր բերելու: Աղբյուրի մոտ լվացվում էին, կորկոտ ու լոբի էին գցում ջուրը, թրջում էին Կաղանդի հացը, անպայման ջուր էին տանում տուն: Ընդ որում` տուն էին գնում առանց հետ շրջվելու:

Տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով եւ որեւէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել: Երգերի տեքստերը պարունակում էին բարեմաղթություններ, ընտանիքի անդամների գովք եւ տոնական ճաշատեսակների խնդրանք:

Նրանք գոտիներով երդիկից փոքր պարկեր էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, խմորեղեն, ընդեղեն, չամիչ եւ այլն: Երեխաները, ստանալով անուշեղեն, դրանց փոխարեն հայցում էին երկնային ուժերի բարեհաճությունը:

Իսկ աղջիկները Ամանորին ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է այդ տղամարդու կինը դառնալ եւ նրա համար զավակներ ունենալ: Իսկ ի պատասխան աղջիկների փոխադարձ սիրո` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում եւ ուղարկում հասցեատիրոջը:

Տարվա առաջին օրը` լուսաբացին, տանտիկինը դուրս էր գալիս եւ յուղ քսում տան պատի այն հատվածին, որտեղ պիտի դիպչեր արեւի առաջին շողը: Կամ կարմիր շոր էր փռում տան շեմի դիմաց, քանի որ տան շեմը համարվել է այն ջրբաժանը, որտեղ հանդիպում են բարի ու չար ուժերը: Մեղրով խաչ էին նկարում նաեւ գոմի պատին` ի նշան առատության: Ծերունիները տան դրսի պատին իրենց բնորոշող առարկաներ էին նկարում, հաճախ` ալյուրով:

Ջավախքում տանտիկինը հարսների հետ, տարեհացը ձեռքներին, դուրս էին գալիս եւ նայելով դեպի արեւելք` ասում էին. «Դովլա՛թ, սարն ես, ձորն ես, արի՛ տուն»: Ամանորի առաջին օրը նախ այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, կնքահորը, հարեւաններին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում. առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության եւ երկարակեցության մաղթանքներով:

Ամանորյա սեղանը տարբերվում էր մերօրյա տոնական սեղանից: Ավանդական Նոր տարին պաս օր էր: Եւ որքան էլ առատ լիներ սեղանը, մսային կերակրատեսակները բացառվում էին: Նախապատվությունը տրվում էր հատիկեղենին` լոբի, ոսպ, չրեր, ընկույզ, քաղցրավենիք: Հատիկն առհասարակ բոլոր մշակույթներում խորհրդանշում է կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը: Հատկապես Լոռիում ամանորյա սեղանի զարդն էր լոբին` իր տարատեսակներով:

Լոբին իր պատյանով նման է ընտանիքի. հատիկը սաղմն է, էմբրիոնը` նորացվող կյանքի եւ հավերժության գաղափարը:
Նոր տարվա կարեւորագույն ուտեստն էր տարեհացը, որը եւս խորհրդանշական է: Տարեհացի մեջ դրվում էր «դովլաթը»` գուշակության դրամը: Տարեհացը զարդարում էին ամենատարբեր խորհրդանիշներով` հիմնականում տիեզերական, բաժանում էին 12 մասի: Ընտանիքի անդամներից ում բաժին ընկներ «դովլաթը», նրա համար էլ տարին համարվում էր հաջողակ: Հավատում էին, որ եթե տարեհացը կտրելուց դանակը դեմ առնի դրամին, շատ վատ բան է սպասվում եկող տարում:

Ամանորի տոնածիսական համակարգի մեջ կարեւորագույն տեղ են զբաղեցրել ասիլիկ-վասիլիկները կամ ուղղակի վասիլները, երբեմն` բասիլները: Սրանք մարդակերպ փոքրիկ գաթաներ էին (կարող էին ունենալ նաեւ առարկաների ու կենդանիների տեսք` եզների, քսակի, կովի պտուկների): Վասիլիկները թխվում էին թոնրում, եւ ըստ նրանց ուռչելու, փքվելու աստիճանի` որոշում էին, թե ինչ է լինելու հաջորդ տարում:

Այսօրվա մեր ընդհանուր պատկերացումներում Ձմեռ պապը շատ ընդհանրություններ ունի Սանտա Կլաուսի հետ: Իսկ հին հայերն ունեցել են իրենց Ձմեռ պապը` Մեծ պապուկը: Այդ ավանդույթը սկիզբ է առել IV դարում եւ կապվում է Սահակ Պարթեւի անվան հետ: Մեծ պապուկը, որպես կանոն, ներկայանում է գավազանով, քուրքով, ոչխարի մորթով: Միգուցե Մեծ պապուկից է ծագել նաեւ մեր ժամանակների «հերոս» Մեշոկ պապին:

Իսկ որոշ վկայություններով` Կաղանդ պապը առասպել չէ եւ ունի իր նախատիպը` մեծ սուրբ, հրաշագործ Սուրբ Նիկողայոս Հայրապետը, ով ծնվել է III դարում պատմական Լիկիա նահանգի Փաթարա քաղաքում: Նա հայտնի է որպես աղքատների, մանուկների, նավաստիների ու ճամփորդների բարեխոս սուրբ:


Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 339
  • Հեղինակ: Makar
  • Ամսաթիվ: 8-12-2011, 14:54
8-12-2011, 14:54

30 տարի շարունակ Նոր տարին դիմավորում ենք նույն երգով. վարկանիշ

Կատեգորիա: news

30 տարի շարունակ Նոր տարին դիմավորում ենք նույն երգով. վարկանիշ
Сontactmusic կայքի անցկացրած հարցումների համաձայն ամենահաճախ ներբեռնվող ծննդյան երգը առ այսօր մնում է Wham! խմբի Last Christmas երգը:

Wham!-ը դուետ էր, որտեղ իր կարիերան էր սկսել 80-ականների սկզբին երգիչ Ջորջ Մայքլը: Last Chrismas սինգլը թողարկվել է 1984 թվականին եւ խմբի ամենահայտնի երգերից է:

Ամենապահանջված երգերի ցանկն ունի այս տեսքը.

Wham! - «Last Christmas», Մրայա Քերի- «All I Want For Christmas Is You», Բինգ Քրոսբի -«White Christmas», Band Aid - «Do They Know It`s Christmas?», Ջոն Լենոն- «Happy Xmas (War Is Over)», Էլվիս Փրեսլի- «Blue Christmas», Քրիս Ռի- «Driving Home For Christmas», Էլվիս Փրեսլի - «Santa Claus Is Back In Town», Էլվիս Փրեսլի- «White Christmas», Ջեքի Չուն- «Everyday Is Christmas»

Տեղեկություն նորության մասին
  • Դիտումներ: 3258
  • Հեղինակ: Admin
  • Ամսաթիվ: 24-02-2011, 13:45
24-02-2011, 13:45

Կոկա-Կոլա

Կատեգորիա: news

Կոկա-Կոլա
Երբևէ մտածե՞լ եք այն հարցի շուրջ, թե ի՞նչու է Ձմեռ Պապը կրում կարմիր հագուստ:

Ձմեռ Պապի հագուստի ստեղծման մասին լեգենդներ չկան: Ձմեռ Պապի կարմիր հագուստի հեղինակը Կոկա Կոլա ընկերությունն է:

Մինչ 1930-ական թվականները Ձմեռ Պապը կրում էր տարբեր գույնի հագուստներ:
Ձմեռ Պապի հագուստը մեկ կանաչ էր, մեկ կապույտ, մեկ շագանակագույն, երբեմն էլ կարմիր:

Հետ Առաջ