about_us
 


ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Համաչափ Զարգացում» Համայնքային Զարգացման հասարակական կազմակերպության կողմից արդեն երրորդ տարին է, իրականացվում է Բարի Ձմեռ Պապ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ամանորյա միջոցառումներ, ձմեռ պապերի այցելություններ և նվիրատվություն է կազմակերպվում Հայաստանի սահմանամերձ շրջանների, ինչպես նաև հաշմանդամ և կարիքավոր երեխաների համար:
Անցած տարիների ընթացքում Բարի Ձմեռ Պապ ծրագրի շրջանակներում իրականացված նվիրատվությունից օգտվել են շուրջ 7000 երեխաներ: Այցելություններ են իրականացվել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ գյուղեր, Վայք քաղաքում կառուցվել է Ձմեռ պապի ճամբար, ձիերին լծվող սայլակ և այլն: Երեխաներից ստացվել են առավել քան 6000 գրավոր նամակներ` ուղղված Ձմեռ պապին:
Ծրագրի նպատակն է ամրապնդել երեխաների հավատը իսկական Ձմեռ պապի նկատմամբ, հավասարապես ուրախություն պատճառել Հայաստանի այն մանուկների համար, որոնք զրկված են Ձմեռ պապի այցելություններից և ամանորյա միջոցառումներից: Մենք կարծում ենք, որ Ձմեռ պապի կերպարը իր մեջ պարունակում է դաստիարակչական մեծ նշանակություն, որը երեխաների հետագա զարգացման ընթացքում ձևավորում է բարության և մարդասիրության հատկանիշներ:
Անցած տարիներին իրականացված ծրագրերը կյանքի են կոչվել շնորհիվ մեր համակիրների և գործընկերի, որոնք իրենց մեծ մարդկային, նյութական և ֆինանսական աջակցությունն են ցուցաբերել ծրագրին: 2008 թվականին ծրագրին մեծապես աջակցել է գերմանացի բարեգործ Հանս Հաուգը և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ: 2009 և 2010 թվականներին ծրագրի գլխավոր հովանավորն է եղել Օրանժ Արմենիա ընկերությունը, ինչպես նաև Կասկադ խմբի ընկերությունները, Յունիսեֆ-ը, Կոկա Կոլա ընկերությունը և բազմաթիվ անհատներ` կատարելով նվիրատվություն և կամավորական աշխատանքներ:

Ծրագիրը ունենալով շարունակական բնույթ, նախատեսվում է իրականացնել նաև այս տարի: Միաժամանակ ձգտում ենք ընդլայնել ծրագրի շրջանակները առավել մեծ թվով երեխաների ընդգրկելով ծրագրում:
Այս տարի նախատեսված են այցելություններ Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղեր, մարզերում գտնվող մանկատներ, հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների բնակարաններ:

Մեր կարգախոսն է.

Այսօր չկոտրենք երեխաների սիրտը եւ անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները,

վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար:



Էլ. փոստ: info@santaclaus.am

Հեռ. (094)889488, (055)889401